ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Եվրախումբը հրաժարվել է երկարաձգել Հունաստանի ֆինօգնության ժամկետը

Եվրախումբը հրաժարվել է երկարաձգել Հունաստանի ֆինօգնության ժամկետը
28.06.2015 | 16:38

Եվրագոտու ֆինանսների նախարարները հրաժարվել են երկարաձգել Հունաստանին հատկացվող ֆինօգնության ժամկետը, որը կսպառվի հունիսի 30-ին՝ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախմբի ղեկավար Իերուն Դեյսելբլումը: Երեկ Բրյուսել ժամանելուն պես Հունաստանի ֆիննախարար Յանուս Վարիֆակիսը հայտարարել էր, որ մտադիր է խնդրել Եվրախմբին մի քանի շաբաթով երկարաձգել ֆինօգնության ժամկետը:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ